National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
29.10.2010
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրոպական Խորհրդարանի պատգամավորներին
1 / 1

Հոկտեմբերի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրոպական Խորհրդարանի պատգամավորներ Միշել Ռիվազիին  եւ   Դամիեն Աբադին:

Կարեւորելով Եվրախորհրդարանի պատգամավորների ճանաչողական այցը Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ   եվրոպական եւ միջազգային կառույցներում զգացվում է Հայաստանի եւ ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվության պակաս եւ այս առումով նման այցերն էլ ավելի կարեւոր են դառնում, քանի որ դրանք հնարավորություն են ընձեռում անմիջականորեն ծանոթանալ իրականությանը, ընթացող զարգացումներին, ստանալ օբյեկտիվ տեղեկատվություն, ինչը կնպաստի անկողմնակալ մոտեցում դրսեւորելուն:

ԱԺ նախագահը փաստեց, որ հունիսին Եվրախորհրդարան  կատարած  իր այցը  շատ արդյունավետ էր: Հովիկ Աբրահամյանը շեշտեց, որ Եվրոպական ուղղությունը եւ Եվրամիության հետ մերձեցումը մեր երկրի արտաքին եւ ներքին քաղաքականության առաջնահերթություններից է:  Հյուրերի խնդրանքով ԱԺ նախագահը մանրամասն ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի պատմությունը եւ կարգավորման գործընթացը: Նա եւս մեկ անգամ շեշտեց, որ Հայաստանը հիմնախնդրի կարգավորումը տեսնում է միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում` հիմնված ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության եւ ուժի չկիրառման սկզբունքների վրա: Հովիկ Աբրահամյանը խիստ մտահոգիչ համարեց այն փաստը, որ Ադրբեջանի կողմից հաճախակի խախտվում է զինադադարը, ինչը մարդկային զոհերի պատճառ է դառնում եւ որեւէ կերպ չի նպաստում տարածաշրջանային անվտանգությանը եւ խաղաղության հաստատմանը: Նա  ցավով արձանագրեց, որ  միջազգային հանրությունը համարժեք գնահատական չի տալիս Ադրբեջանի նման գործելաոճին:

Եվրախորհրդարանի պատգամավորներ Միշել Ռիվազին  եւ   Դամիեն Աբադը շեշտեցին, որ իրենց համար չափազանց կարեւոր էր  այցը Հայաստան եւ ԼՂՀ, քանի որ անմիջական պատկերացում ստացան տարածաշրջանային իրավիճակի վերաբերյալ: Նրանք անընդունելի համարեցին Հայաստանին` տարածաշրջանային ծրագրերից մեկուսացնելու փորձերը, ինչը խոչնդոտում է տարածաշրջանային համապարփակ զարգացմանը, ինչպես նաեւ կարեւորեցին Հայաստանի էներգետիկ անվտանգությունը:  Տպավորված լինելով Լեռնային Ղարաբաղ իրենց այցելությունից` պարոն Աբադը ասաց. «Ինձ ցնցեց, որ Ղարաբաղում ապրող ժողովուրդ կա, որ այնտեղ գործում են պետական կառույցներ եւ ժողովրդավարական ինստիտուտներ»:

Եվրախորհրդարանի պատգամավորների կարծիքով արցախյան հիմնախնդրին առավել մոտիկից ծանոթանալու համար կարեւոր են նման այցերը, քանի որ Եվրախորհրդարանի պատգամավորներից շատերը լավ պատկերացում չունեն Կովկասյան տարածաշրջանի խնդիրների մասին: Այս առումով նրանք ցանկալի համարեցին ԼՂՀ ԱԺ նախագահի այցը Եվրախորհրդարան:

Հանդիպման ընթացքում  անդրադարձ եղավ հայ-թուրքական հարաբերություններին, Եվրախորհրդարան-ՀՀ ԱԺ համագործակցության հեռանկարներին եւ երկկողմ կարեւորություն ունեցող այլ հացերի եւս:


16.05.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հյուրընկալել է Լեհաստանի Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահին
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, հանձնաժողովի փոխնախագահ Մերի Գալստյանը, անդամներ Սոնա Ղազարյանն ու Տաթեւիկ Գասպարյանը մայիսի 16-ին հանդիպել են Լեհաստանի Հանրապետության Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին: Հանդիպմանը ներկ...

16.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում է
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 16-ին Շվեյցարիայի Համադաշնության Ժնեւ քաղաքում մասնակցել է Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստին: Հայաստանն այս տարի առաջին անգամ Միջխորհրդարանական միության «Եվրասիա...

16.05.2024
Նիստեր կհրավիրեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը կկայանա մայիսի 17-ին՝ ժամը 11:00-ին, 214 սրահում: Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա մայիսի 17-ին՝ ժամը 10:00-ին, 314 սրահում: Մայիսի 17-ին՝ ժամը 14:00-ին, 414 սրահում կհրավիրվի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am